Նադալ. Երկրպագում էի Մարեյին և Ֆեդերերին

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նշել է, որ երկրպագել է բրիտանացի Էնդի Մարեյին և Ռոջեր Ֆեդերերին, երբ նրանք հաղթել են համապատասխանաբար US Open-2012-ն ու «Ռոլան Գարոս-2009»-ը։

«Էնդիի հաղթանակը Օլիմպիադայում շատ էմոցիոնալ պահ էր, քանի որ նա արժանի էր նման հաջողության։ Այնուհետև նա հաղթեց US Open-ը։

Երբ ես պարտվեցի «Ռոլան Գարոս-2009»-ում, առաջին հորիզոնականը զիջեցի Ռոջերին, սակայն շատ էի ուզում, որ հենց նա հաղթի մրցաշարը։ Կարծում էի, որ այդպես ավելի արդար կլինի», – Նադալի խոսքերն է փոխանցում ATP-ի պաշտոնական կայքը։

Մեկնաբանել