Android սմարթֆոնները կկառավարվեն աչքերով

Դանիական The Eye Tribe ընկերությունը նոր տեխնոլոգիա է ներկայացրել, որը հնարավորություն է տալիս աչքերով կառավարել սմարթֆոնի գործողությունները, հաղորդում է Engadget-ը: Android համակարգի համար ծրագրի մշակման անհրաժեշտ միջոցների ամբողջությունը (SDK-software development kit) ծրագրավորողներին հասանելի կլինի 2013թ. հունիսին:

Սմարթֆոնների կամ պլանշետների օգտագործողներն աչքերի օգնությամբ կկարողանան թերթել էջերը, բացել ինտերնետային հղումները և խաղեր խաղալ:

Նախագծի ներկայացուցիչները ցուցադրել են ծառայության աշխատանքը Windows 8 օպերացիոն համակարգի համար:

Տեխնոլոգիայի առաջին ցուցադրական տարբերակը The Eye Tribe-ը ներկայացրել էր դեռ 2011թ. դեկտեմբերին: Ժամանակակից սմարթֆոնների և պլանշետների մեծ մասը հագեցած չէ այս տեխնոլոգիայով, բացառությամբ` Samsung Galaxy S4-ի: