Հունաստանում ֆերմերը կրակ է բացել ցույցի դուրս եկած միգրանտների վրա

Նախօրեին Հունաստանի հարավում ֆերմերը կրակ է բացել կես ամսվա աշխատավարձ պահանջող ցուցարարների վրա։ 22 մարդ վնասվածքներ է ստացել։ Ֆերմայի տերը ձերբակալվել է, կրակի բացման մնացած հեղինակները որոնվում են, հաղորդում են հունական լրատվամիջոցները։

Միջադեպը տեղի է ունեցել Պատրա-Պիրգոս ազգային ավտոմայրուղու 41-րդ կմ-ին՝ Նեա Մանոլադա բնակավայրի մոտ՝ Պելոպոնես թերակղզում։ Իլիա պրեֆեկտուրայում ելակի աճեցմամբ ու բերքահավաքով զբաղվող մոտ 200 ներգաղթյալ կազմակերպել է ցույց, որի մասին տեղի իշխանությունները տեղեկացված են եղել։ Օտարերկրացի աշխատակիցները ցույցի են դուրս եկել՝ պահանջելով վճարել վերջին վեց ամսվա աշխատավարձերը։ Ցուցարարների մեծ մասը եղել են պակիստանցիներ և բանգլադեշցիներ։

Ձեռնարկության ղեկավարությունը որոշել է աշխատանքային կոնֆլիկտը լուծել բռնի ուժով։ Օտարերկրացիներին աշխատանքի վերցրած ֆերմերներից մեկը ցուցարարների դեմ հրազեն է կիրառել։ Արդյունքում 22 մարդ վնասվածքներ է ստացել։ Տուժածները հոսպիտալացվել են։ Նրանցից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է։

Ոստիկաններն արդեն ձերբակալել են ֆերմայի տիրոջը։ Ներկայում որոնվում են նրա ենթակաները, որոնցից մեկն էլ հենց բացել է կրակը։ Հունաստանի ընդդիմությունը քննադատել է աշխատանքային կոնֆլիկտի բռնի լուծումը։ Հունաստանի իշխանություններն առայժմ չեն արձագանքել։