ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահը` գլխավոր դատախազի տեղակալ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 18-ին ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ իր դիմումի համաձայն, հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Բակոս Սահակյանի մեկ այլ հրամանագրով` արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արամայիս Ավագյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։