PowerLoop-ը կպաշտպանի և կլիցքավորի iPhone 5-ը

Սոցիալական տարբեր արտադրանքների նախագծմամբ և ձևավորվմամբ զբաղվող ամերիկյան Quirky ընկերությունը նոր նախագիծ է ներկայացրել, որի համաձայն` iPhone5-ի համար նախատեսված PowerLoop պաշտպանիչ կափարիչների օգնությամբ հնարավոր կլինի լիցքավորել սմարթֆոնները և պաշտպանել այն տարատեսակ քերծվածքներից: PowerLoop-ը կներկայացվի գունային տարբեր տարբերակներով:

Այն հիմնականում պատրաստված կլինի սիլիկոնից: Մյուս առանձնահատկությունը ձեռքին ամրանալու հնարավորությունն է:

Ներկայում նախագիծը մշակման գործընթացում է: Արժեքը դեռ չի սահմանվել:

Մեկնաբանել