Ոչ տանն եմ, ոչ դռանը

Մելսիկ Այվազյանի սեփական տունը կեղծ փաստաթղթերով վաճառվել է 10 տարի առաջ: Այվազյանները շատ անգամ են ապացուցել գործարքի կեղծ լինելն առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում, սակայն ամեն անգամ վճռաբեկ դատարանը գործն ուղարկել է նոր քննության: Այվազյանները մինչ օրս չեն հասկանում՝ տունը իրե՞նցն է, թե՞ ուրիշինը: