Կրկին նոր մանրամասներ` Պռոշյանի գյուղապետի սպանության գործից

Ոստիկանություն նոր մանրամասներ է շարունակում հրապարակել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունից:

Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված՝ նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված, ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արայիկ Պետրոսյանից առգրավված՝ դեպքի օրը նրա հագին եղած հագուստի՝ սպորտային վերնազգեստի աջ և ձախ թևքերի վրա նույնպես դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ապրիլի 18-ին Պռոշյան գյուղի մի շարք բնակիչներ բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով ազատ արձակել Հրաչ Մուրադյանի սպանության գործով անազատության մեջ գտնվող Արտակ և Արայիկ Պետրոսյաններին:

Մեկնաբանել