66-րդ Կաննը հրապարակել է իր մրցութային ծրագիրը

Կաննի 66-րդ կինոփառատոնը հրապարակել է իր մրցութային ծրագիրը, որի մեջ մտել են Ֆրանսուա Օզոնի, Լյուկ Բեսոնի, Պաոլո Սորենտինոյի, Սթիվեն Սոդերբերգի, Քոեն եղբայրների և ռեժիսորների ֆիլմերը, հաղորդում է ֆորումի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգը:

Հիմնական մրցույթում ընդգրկվել է 19 ժապավեն, որոնց շարքում՝ Նիկոլաս Վինդինգ Ռեֆնի «Միայն Աստված կների» (գլխավոր դերում՝ Ռայան Հոսլինգ), Ռոման Պոլանսկու «Մորթիներով Վեներան», Ալեքսանդր Փեյնի «Նեբրասկա», Սթիվեն Սոդերբերգի «Ձեղնաջահերի հետևում» (գլխավոր դերում՝ Մայքլ Դուգլաս), Պաոլո Սորենտինոյի «Մեծ գեղեցկություն», Ալեքս վան Վարմերդամի «Բորգման», Ֆրանսուա Օզոնի «Երիտասարդ և գեղեցիկ» և այլ ֆիլմեր:

Կաննի 66-րդ կինոփառատոնը 2013թ. կանցնի մայիսի 15-26-ը: Փառատոնը կբացվի Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբի» ֆիլմով, գլխավոր դերում՝ Լեոնարդո դի Կապրիո: Միջոցառումը կփակվի Ժերոմ Սալի «Զուլու» ֆիլմով՝ Օռլանդո Բլումի և Ֆորեսթ Ուիթակերի հետ գլխավոր դերերում: Մրցույթի ժյուրին կնախագահի ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը: