Նոր երկրաշարժ Իրանում՝ այս անգամ Թավրիզում

Այսօր՝ ապրիլի 18-ին, Իրանում՝ Թավրիզ քաղաքի մոտակայքում, կրկին երկրաշարժ է տեղի ունեցել` 5,2 բալ հզորությամբ, հաղորդում է իրանական IRIB-ը: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,2 մագնիտուդ, ցնցումների խորությունը՝ 10 կմ: Երկրաշարժն զգացվել է նաև Ադրբեջանի տարածքում, քանի որ ցնցումների էպիկնետրոնը գտնվել է Նախիջևանից 82 կմ հեռավորոթւյան վրա: Այստեղ երկրաշաժի հզորությունը կազմել է 3 բալ: Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ դեռևս չկան: