Foxconn-ն ու Apple-ը պատրաստվում են iPhone 5S-ի թողարկմանը. WSJ

Էլեկտրատեխնիկա արտադրող չինական Foxconn ընկերությունը երկար տարիներ է` համագործակցում է ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության հետ: Ինչպես միշտ, Apple-ի նոր սարքավորման շնորհանդեսին ընդառաջ Foxconn-ը մեծ թվով աշխատակիցներ է սկսել վարձել: Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, Apple-ը` 2013թ. մարտից ի վեր, շաբաթական մոտ 10 հազ. նոր աշխատակից է վարձել` նպատակ ունենալով ապահովել հաճախորդների մեծ պահանջարկը, որն անպայմանորեն կհաջորդի Apple-ի նոր սարքավորման շնորհանդեսին:

Ինչպես գրում է WSJ-ը, Foxconn-ը, ըստ ամենայնի, պատրաստվում է iPhone 5S-ի թողարկմանը: Նշենք, որ վերջին շրջանում համացանցում ավելի ակտիվ են շրջանառվում iPhone 5S-ի մոտալուտ թողարկման մասին լուրերը: