Գարեգին Բ-ն ընդունել է Վրաստանի Լատին եկեղեցու սպասավորներին

Ապրիլի 18-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ուխտավորաբար գտնվող Վրաստանի Լատին Եկեղեցու առաջնորդ Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոյին, հոգևոր սպասավորներին ու միանձնուհիներին` ուղեկցությամբ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մանուկյանի, հաղորդում են Մայր աթոռի մամուլի դիվանից:

Հանդիպման սկզբում Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մանուկյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է ուխտավորներին` շնորհակալություն հայտնելով հայոց հոգևոր կենտրոնում Քույր Եկեղեցու հոգևոր սպասավորներին հյուրընկալելու համար:

Այնուհետև կաթոլիկ ուխտավորներին հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Գարեգին Բ-ն: Շնորհավորելով ներկաներին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի գահակալության առիթով` Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձել է Մայր Աթոռի և Վատիկանի ջերմ փոխհարաբերություններին:

Մեկնաբանել