Կորեական հեռուստատեսությունն արգելել է PSY-ի նոր հոլովակը

Հարավկորեական խոշորագույն՝ KBS հեռուստաընկերությունը հրաժարվել է եթեր հեռարձակել հայրենակից PSY-ի «Gentleman» նոր տեսահոլովակը, հաղորդում է AFP-ն: Ընկերության ղեկավարության կարծիքով՝ հոլովակը խրախուսում է հակասոցիալական վարքագիծն ու կարող է վատ օրինակ ծառայել երիտասարդների համար:

«Gentleman» հոլովակը YouTube-ում PSY-ի պաշտոնական ալիքում հրապարակվել է 2013թ. ապրիլի 13-ին, այն արդեն դիտվել է ավելի քան 140 մլն անգամ: Հոլովակում երգիչը, օրինակ, ծաղրում է շրջապատի կանանց և նրանցից մեկի տակից քաշում աթոռը:

Մինչդեռ Հարավային Կորեայի նախագահ Պան Կին Հեն ապրիլի 18-ին հանդես է եկել ռեփերի պաշտպանությամբ: Նա նշել է, որ PSY-ը վճարել է իր նոր հոլովակում մեկ այլ հարավկորեական խմբի պարային շարժումն օգտագործելու համար: Նախագահի խոսքով՝ ռեփերը հարգալից վերաբերմունք է ցուցաբերել մյուսների հեղինակային իրավունքներին:

Մեկնաբանել