Samsung-ը կթողարկի Android-ով 4.2-ով աշխատող պլանշետ

Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung ընկերությունը, համացանցում շրջանառվող լուրերի համաձայն, շուտով կներկայացնի Roma կոդային անվանումով պլանշետը, հաղորդում է Cnet-ը:

Ակնկալվում է, որ սարքավորումը կստանա Exynos 5 Dual պրոցեսոր, 1,7 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ Cortex-A15 չիպ, Mali-T604 տեսաքարտ, 2 Գբ օպերացիոն և 16 Գբ ներկառուցվող հիշողություն, 10,1-դյույմանոց էկրան, 1,9 Մգպ և 5 Մգպ տեսախցիկներ, Wi-Fi, Bluetooth 4.0, MicroSD քարտարան և MicroUSB:

Նոր պլանշետը կաշխատի HSPA և LTE բջջային ցանցերում և Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: Այն կկշռի 853 գ: Պլանշետի վաճառքի ժամկետների մասին հստակ տեղեկություններ չեն հաղորդվում: