Էքստեռն ավարտական քննությունները` 2013թ. մայիսի 24-ից հունիսի 26-ը

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «2013 թվականի` դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին», հաղորդում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Համաձայն հրամանի` դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հրամանի մեկ այլ կետով` քննությունները կանցկացվեն 2013թ. մայիսի 24-ից մինչև հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում:

Մեկնաբանել