Ամերիկյան Տեխաս նահանգում պարարտանյութերի գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է, տարբեր տվյալների համաձայն, 5-ից մինչև 15 մարդ, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը։
Պայթյունը տեղի էր ունեցել ապրիլի 18-ի գիշերը։ Մոտավոր տվյալներով՝ տուժել է մոտ հարյուր մարդ։
Ավերվել են գործարանի շրջանում գտնվող շատ շինություններ։ Պայթյունի պատճառները պարզվում են։