Քաղաքապետն ու ավագանին հաշվետու կլինեն պարբերական ասուլիսների միջոցով. «Բարև Երևան»

«Բարև Երևան» դաշինքը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագիրը: «Քաղաքապետը, «Բարև Երևան» դաշինքի Ավագանու անդամները հանրությանը հաշվետու կլինեն նաև պարբերական ասուլիսների միջոցով: Կապահովվի հաշվետվողականություն յուրաքանչյուր ծախսված գումարի համար՝ սկսած աղբահանությունից, վերջացրած քաղաքի համար գլոբալ էկոլոգիական խնդիրների լուծմամբ… Ավելի խիստ վերահսկողություն իրականացնել բնակելի հատվածներում սննդի ու գիշերային օբյեկտներում բարձրահունչ երաժշտության և աղմուկի թույլատրելի մակարդակի նկատմամբ, խախտումների համար խստացնել պատասխանատվությունը՝ սահմանված տուգանքների չափի ավելացմամբ»,- կարդում ենք դաշինքի նախընտրական ծրագրում: Ծրագրի առանձին կետերին կարելի է ծանոթանալ նշված հղումներով.

Երևանի համայնքային սեփականության կառավարում, բազմապատկում և քաղաքի զարգացման քաղաքականության իրականացում` կուսակցական կառավարման փոխարեն

Կանաչ Երևան՝ քարակերտ անապատի փոխարեն

Վերահսկվող, օրինական և խելամիտ կառուցապատում` ապօրինության և քաոսի փոխարեն

Մարդավայել կոմունալ սպասարկում և որակյալ հանրային ծառայություններ` նվաստացուցիչ կենսապայմանների փոխարեն

Բարեկարգ, լուսավոր փողոցներ, բակեր և բարձրակարգ ասֆալտապատ ճանապարհներ

Հարմարավետ, մատչելի հասարակական տրանսպորտ

Կանխատեսելի ու բարենպաստ գործարար միջավայր ոչ միայն խոշոր, այլ նաև փոքր ու միջին բիզնեսի համար

Հիշեցնենք, որ «Բարև Երևան» դաշինքում ընդգրկված են «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», ԺՈՒԿ, «Հայրենիք և պատիվ», «Շրջադարձ», Պահպանողական և ՀԱՍԿ կուսակցությունները: «Բարև Երևան»-ի համամասնական ցուցակն ընդգրկում է 64 անուն, ցուցակը գլխավորում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մեկնաբանել