Վ. Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին ասված է նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

«ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը մեզ է հանձնել քրեական գործի նյութերի պատճենները: Դրանք այժմ ուսումնասիրվում են: Մեկնաբանությունները կլինեն եկող շաբաթ»,- ասված է փաստաբանի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` 34-րդ հոդվածով սահմանվում է հանցափորձը, 38-ով` հանցակիցների տեսակները և 305-ով` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը։

Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձ կազմակերպելու մեջ: Նա կալանքի մեջ է մարտի 5-ից: