Հայտնաբերված երեք մոլորակները հնարավոր է՝ պիտանի են կյանքի պահպանման համար

Ամերիկացի աստղագետները Kepler աստղադիտակի միջոցով հայտնաբերել են երեք էկզոմոլորակ, որոնք կարող են պիտանի լինել կյանքի պահպանման համար:

Կալիֆոռնիայի «Էյմսա» գիտական կենտրոնի հաղորդմամբ՝ առնվազն երկու օբյեկտ Երկրագնդի հետ ունի նման գծեր: Խոսքը Kepler-62f և Kepler-62e մոլորակների մասին է:

«Առաջինը գերազանցում է մեր մոլորակի չափերը 1,4, մյուսը՝ 1,6 անգամ»,- ասել է կենտրոնի ներկայացուցիչը:

Մոլորակները գտնվում են Երկրագնդից 1,2 հազ. լուսնային տարվա հեռավորության վրա: Հայտնաբերված մեկ այլ խոշոր մոլորակ՝ Kepler-69c-ն, նույնպես կարող է պիտանի լինել «կյանքի պահպանման համար»:

«Մենք առայժմ խոսում ենք այդ մոլորակներում կյանքի հնարավոր ձևերի տեսության մասին, սակայն արդեն հիմա կարելի է արձանագրել դրանց նմանությունը Երկրագնդի հետ: Դա հատկապես վերաբերում է Kepler-62e-ին», – ասել է կենտրոնի աշխատակիցը:

600 մլն դոլար արժողությամբ Kepler աստղադիտակը տիեզերք է ուղարկվել 2009թ. մարտին: Սարքը NASA ամերիկյան տիեզերական գործակալության առաջին «աստղագիտական գործիքն է», որն ունակ է հայտնաբերել սեփական աստղերի գոտիների ներսում կամ մոտակայքում գտնվող և Երկրագնդի չափերն ունեցող մոլորակներ: