Lenovo-ն թողարկել է IdeaCentre Horizon համակարգիչ-պլանշետը

Համակարգիչներ արտադրող չինական Lenovo ընկերությունը թողարկել է նոր` IdeaCentre Horizon սարքավորումը, որն առաջին անգամ ներկայացվել է CES 2013 համաժողովի շրջանակում:

Նոր` 27-դյույմանոց էկրանով սարքավորման առանձնահատկությունն այն որպես ամբողջական մոնոբլոկ և սենսորային պլանշետ օգտագործելու հնարավորությունն է: IdeaCentre Horizon-ը հորիզոնական դիրքով սեղանի վրա տեղադրելու ընթացքում գործարկվում է Lenovo Aura ինտերֆեյսը (միջերեսը): Այս դիրքում սարքավորումը լիցքաթափվում է աշխատանքային 2 ժամում:

Սարքավորման ամբողջական փաթեթի կազմում ներառված են էլեկտրոնային խաղային սարքավորումներ: Մոնոբլոկի պատվերների գրանցման համար Lenovo ինտերնետային խանութում առկա է երկու մոդել: Առաջինն աշխատում է Intel Core i5 պրոցեսորով, որի արժեքը $1699 է, իսկ մյուսը` Intel Core i7 պրոցեսորով` $1849: Երկուսն էլ ունեն 2 Գբ հիշողությամբ` NVIDIA GeForce GT620M տեսաքարտ, 8 Գբ օպերացիոն հիշողություն և 1 Տբ կոշտ սկավառակ: