Հնարավոր է՝ «Գազպրմը» բաժանվի երկու մասի

Ռուսաստանի «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինը և միջազգային Gunvor էներգետիկ թրեյդերի համասեփականատեր Գենադի Տիմչենկոն ակտիվերոն հանդես են գալիս ռուսական գազային մոնոպոլիստ «Գազպրոմը» տրանսպորտային և արդյունահանող ընկերությունների բաժանման գաղափարի օգտին, հաղորդում է ռուսական «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները: Ըստ թերթի՝ հարցը նախագահի աշխատակազմում քննարկվում է ամենաբարձր մակարդակով:

«Գազպորմի»՝ երկու ընկերության բաժանվելու դեպուքում Ռուսաստանի գազային սեկտորում կոնֆիգուրացիան կնմանվի նավթայինին, որում գործում է մայր գազմուղների «Տրանսնեֆտ» օպերատորը և պետական արդյունահանող ընկերությունը՝ «Ռոսնեֆտը»:

«Ռոսնեֆտի» ղեկավարության՝ «Գազպրոմը» բաժանելու մտադրությունը կարող է կապված լինել գազային մոնոպոլիստի հետ գազային լորտում մրցակցելու ցանկությամբ: Վերջին տարիներին «Ռոսնեֆտի» գազային ակտիվները զգալիորեն ավելացել են «Ինտերա» գազյաին ընկերության վերահսկիչ փաթեթի և ТНК-ВР-ի 100% բաժնետոմսերի գնման հաշվին: Արդյունքում «Ռոսնեֆտը» հայտարարել է գազի արդյունահանումը մինչև տարեկան 100 մլրդ խմ հասցնելու մտադրության մասին: «Գազպրոմը», օրինակ, 2012-ին արդյունահանել է 478 մլրդ խմ գազ:

Բացի այդ՝ «Ռոսնեֆտը» հավակնում է շելֆային մի շարք տարածքների, որոնց արտոնագրերը մտադիր է «Գազպրոմը» ստանալ: Մինչ այժմ ընկերություններին հաջողվել է շելֆում միմյանց միջև բաժանել արտոնագրերը: «Ռոսնեֆտին» բաժին է ընկել նաթվային, «Գազպրոմին»՝ գազային արտոնագրերը: