Արգենտինացի երկրպագուները ծեծել են իրենց սիրելի թիմի ֆուտբոլիստներին

Արգենտինայի առաջնության 2-րդ դիվիզիոնում հանդես եկող «Ուրական» ակումբի երկրպագուները ներխուժել են հանդերձարան և ծեծի ենթարկել ֆուտբոլիստներին։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Երկրպագուները գողացել են ֆուտբոլիստների փողերն ու հագուստը, ինչպես նաև վնասել նրանց ավտոմեքենաները, որոնք կայանած են եղել մարզադաշտի հարակից տարածքում։

Նշենք, որ երեկ «Ուրականը» դուրս է մնացել Արգենտինայի գավաթի խաղարկությունից՝ 0։1 հաշվով պարտվելով բարձրագույն խմբում հանդես եկող «Գոդոյ Կրուսին»։

Մեկնաբանել