Չելսին երեք տարվա պայամանագիր է ստորագրելու Ժոզե Մոուրինյոյի հետ

Le10Sport-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը կվերադառնա «Չելսի»՝ լոնդոնյան ակումբի հետ ստորագրեով 3-ամյա պայմանագիր։ Նույն աղբյուրի համաձայն՝ Մոուրինյոն մարտի կեսից բանակցությունները վարում Ռոման Աբրամովիչի ակումբի հետ, և եթե ոչինչ արտառոց տեղի չունենա, Մոուրինյոն արդեն ամռանը կտեղափոխվի Անգլիա։

Նախատեսվում է, որ «Չելսին» Մոուրինյոյին կվճարի տարեկան 10.5 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձ։