Երկաթուղում բեռնափոխադրումների ծավալն աճել է 6,1%-ով

2013թ. 1-ին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 648,6 հազ. տ բեռ, ինչը 6,1%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում են ՀԿԵ-ի մամուլի ծառայությունից:

Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013թ. հաշվետու ժամանակահատվածում կազմել է 95,3 հազ. տ` 1,8%-ով նվազելով անցյալ տարվա ցուցանիշի համեմատ:

Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 229,0 հազ. տ բեռ՝ 1,7%-ով նվազելով 2012թ. հունվար-մարտի հետ համեմատ:

Իսկ տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 324,3 հազ. տ՝ գերազանցելով անցյալ տարվա շեմը 15,3%-ով:

12,7%-ով աճել է նաև միջին օրեկան բեռնումը երկաթուղում: Իր հերթին միջին օրական բեռնաթափման ցուցանիշը աճել է 7%-ով: