Չինաստանում գործում է «անվճար AppStore»

Չինական 7659.com անվանումով կայքը զբաղվում է iOS օպերացիոն համակարգի համար բջջային ծրագրերի հենային կրկնօրինակների տարածմամբ, հաղորդում է VentureBeat-ը:

Պորտալը ստեղծված է KuaiYong չինական ծրագրի համար որպես օժանդակ համակարգչային ծառայություն, որը հնարավորություն է տալիս բեռնել և օգտագործել արտոնագրված բջջային ծրագրեր:

7659.com-ն իրականում օգտագործում է այն տեխնոլոգիան, որը ստեղծվել է ամերիկյան Apple ընկերության ծրագրավորողների կողմից կորպորատիվ հաճախորդների հետ աշխատելու նպատակով: Եթե որևէ ընկերություն ձեռք է բերել Apple ընկերության բջջային ծրագրերի որոշակի քանակությամբ արտոնագրեր, ապա իրավունք ունի տարածել դրանք իր աշխատակիցների շրջանում` առանց AppStore խանութի օգնության: Ընդ որում` այս կամ այն բջջային ծրագրի կրկնօրինակների թվի սահմանափակում գոյություն չունի:

Արդյունքում` KuaiYong օգտագործողները հնարավորություն ունեն առանց օպերացիոն համակարգը կոտրող jailbreak գործառույթի կիրառման իրենց գաջեթներում ազատ տեղադրել արտոնագրված բջջային ծրագրերը:

Հատկանշական է, որ KuaiYong-ը տնօրինում է մեկ արտոնագիր, սակայն փոխանցում է այն մեծ թվով օգտատերերի: Հատկանաշական է, որ արդեն հաջողվել է գտնել 7659.com կայքի և KuaiYong ծրագրի սեփականատիրոջը. այն չինական YouRanTianDi Technology Co Ltd ընկերությունն է:

Մեկնաբանել