ՀԱԿ ակտիվիստների բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց ավարտվեց

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների բողոքի ցույցն ընդդեմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մեկնարկել է Գլխավոր դատախազության շենքի մոտից: Ակցիայի մասնակիցները «Տարոն, դատվելու ես», «Տարոն+Նեմեց=Սերժ», «Տարոն, Սերժիկի կամակատար», «Տարոն հանցագործ», «Տարոն, ատկատ եղիր» գրությամբ պաստառներով շարժվել են դեպի Երևանի քաղաքապետարան` պահանջելով իրենց խոսքով ««Երևան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ հայտարարագրերի հրապարակում, վերահսկիչ պալատի կողմից քաղաքապետարանում անցկացրած ստուգումների արդյունքների հրապարակում, օրինազանց և թալանչի պաշտոնյաների, նրանց գլխավորող ռեժիմի կամակատար Տարոն ՄարգարյանիՏարոն Մարգարյանի պաշտոնանկություն ու նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցում»:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, ոստիկանությունը սկզբում դիմադրություն է ցույց տվել և թույլ չի տվել, որ մասնակիցները մոտենան քաղաքապետարանի շենքին, ինչի հետևանքով բախում և հրմշտոց է առաջացել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև: Այդուհանդերձ, ՀԱԿ անդամ Արեգ Գևորգյանին հաջողվել է ընթերցել իրենց հայտարարությունը: Այս պահին ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ:

Տեսանյութը` շուտով: