Canal+-ի բացառիկ տեսաֆիլմը Հենրիխ Մխիթարյանի մասին` ապրիլի 20-ին

Ապրիլի 20-ին, Ֆրանսիայի ժամանակով ժամը 14:20-ին, ֆրանսիական Canal+ հանրահայտ հեռուստաընկերությունը բացառիկ տեսաֆիլմ է ցուցադրելու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Տեսաֆիլմը նկարահանվել է ամիսներ շարունակ:

Հեռուստաընկերության ներկայացուցիչները Հենրիխ Մխիթարյանին նկարահանել են Դոնեցկում, Գերմանիայում, Վալանսում` Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպման օրերին, եղել են Ֆրանսիայում Հենրիխ Մխիթարյանի բնակության եւ մանկության վայրերում: Տեսաֆիլմի նկարահանումների համար ֆրանսիական հեռուստաընկերության նկարահանող խումբը հատուկ ժամանել էր նաև Հայաստան` մասնակցելու Հայաստան-Չեխիա ազգային հավաքականների հանդիպման նախապատրաստական ընթացքին եւ հանդիպմանը, հարցազրույցներ է ունեցել Հայաստանում, կատարել է բացառիկ նկարահանումներ:

Եվ այսպես, ապրիլի 20-ին, Ֆրանսիայի ժամանակով ժամը 14:20-ին, ֆրանսիական Canal+ հեռուստաընկերության եթերում լինելու է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: