Սաակաշվիլիի կուսակցությունը հայտարարել է արևմտամետ ազգային նոր շարժման մեկնարկի մասին

Այսօր՝ ապրիլի 19-ին Թբիլսիում նախագահ Միխեիլ Սաակաշվիլի գլխավորած «Ազգային միասնական շարժում» կուսակցության ցույցին հայտարարվել է երկրում ազգային նոր շարժման մեկնարկի մասին, հաղորդում է «Գրուզիա օսնլայնը»: Այս մասին հայտարարել է կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Գեորգի Վաշաձեն:

«Մենք հայտարարում ենք ազգային նոր շարժման մասին: Դա կլինի Վրաստանի ազատության նոր իմաստավորումը: Մենք կմտնենք յուրաքանչյուր ընտանիք և կծանոթացնենք նրան այդ շարժմանը», -ասել է վաշաձեն:

Շարժումը կղեկավարի խորհրդարանական փոքրամասնության ղեկավար Դավիթ Բաքրաձեն:

Գլխավոր կարգախոսը լինելու է Վրաստանի արևմտամետ ուղեգծին աջակցելը:

«Սա Ռուսաստանի նկատմամբ ատելություն չէ, սա Ռուսաստանի հետ հարաբերության ձև է՝ հենված որոշակի սկզբունքների վրա, որին կհետևի Վրաստանի միավորումը», -նշել է Վաշաձեն:

Ըստ նրա՝ հանրահավաքին ներկա է 15 հազ. մարդ:

Ռուսթավելի պողոտայում ընթացող ցույցին միացել է նաև նախագահ Սաակաշվիլին, որի մասնակցության հարցը մինչև վերջին պահը հարցականի տակ է եղել: Վրաստանի եվրաատլանտյան ուղեգծի պահպանմանն ուղղված այս հանրահավաքին մասնակցում են նաև նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, ինչպես նաև մշակույքի նախկին նախարար Նիկա Ռուրուրան:

Մեկնաբանել