Բոստոնի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Ջոխար Ցարնաևի նկատմամբ

Բոստոնի ոստիկանությունը պաշտոնապես հետախուզում է հայտարարել ծագումով Չաչնիայից 19-ամյա Ջոխար Ցարնաևի նկատմամբ, որին կասկածում են բոստոնյան մարաթոնի ժամանակ իրականացված պայթյունների կազմակերպման մեջ, հաղոդրդում է BBC-ն։

Ոստիկանությունը նախազգուշացրել է, որ կասկածյալը զինված է, և տեղի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տնից։

Երկրորդ կասկածյալը՝ Ջոխարի ավագ եղբայր Թամերլանը, սպանվել է լույս ապրիլի 19-ին։

Մամուլում հայտնվել է նաև տեղեկատվություն, որ Ջոխար Ցարնաևը սովորել է Մախաչկալայում, իսկ վերջին ժամանակներս ապրել է Միացյալ Նահանգներում։

Հիշեցնենք, որ Բոստոնում մարաթոնյան վազքուղու վերջնագծի մոտ ապրիլի 15-ի գիշերը որոտացել էր երկու պայթյուն, որոնց հետևանքով զոհվել էր երեք մարդ, ավելի քան 170-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։