Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գնդապետ Կոմիտաս Կարապետյանը ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ։