Խորհրդատվություններ Հայաստանի և Բելառուսի ԱԳՆ-ների միջև

Ապրիլի 18-ին Երևանում կայացել են Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարությունների միջև հերթական խորհրդատվությունները` արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Ալեքսանդր Միխնևիչի գլխավորությամբ կայացած խորհրդատվությունների ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապերի և միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, ապակենտրոնացված փոխգործակցության խրախուսմանը, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նույն օրը Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարների տեղակալներ Զոհրաբ Մնացականյանը և Ալեքսանդր Միխնևիչը խորհրդատվությունների ժամանակ քննարկել են միջազգային կառույցների շրջանակում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Մեկնաբանել