Դևիդ Բեքհեմ. ՊՍԺ-ն ցանկանում է, որպեսզի մնամ ակումբում

ՊՍԺ-ի անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հաստատել է, որ ակումբը մտադիր է ևս 1 տարով երկարաձգել իր պայմանագրի ժամկետը:

«Իմ պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանից հետո: Մարդիկ հարցնում են, թե արդյոք կշարունակեմ ֆուտբոլ խաղալ: ՊՍԺ-ի սեփականատերերը և մարզիչը պարզ հասկացրել են, որ ցանկանում են, որպեսզի մնամ թիմում: Ես շատ զգացված եմ: Հաճույք եմ ստանում ՊՍԺ-ի կազմում խաղալուց: Հուսով եմ` հաջողակ կլինենք մրցաշրջանի վերջնամասում, և դրանից հետո որոշում կկայացնեմ:

Մայիսին կդառնամ 38 տարեկան: Սակայն ինձ դուր է գալիս ֆուտբոլը, և հուսով եմ` կկարողանամ շարունակել կարիերաս», – Բեքհեմի խոսքերը մեջբերում է Le Parisien-ը: