Արցախի մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել

Ապրիլի 19-ին, ժամը 11.40-ի սահմաններում ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 1994թ. ծնված (19-ամյա) Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը. հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: