Մադուրոն պաշտոնապես Վենեսուելայի նախագահն է

Նիկոլաս Մադուրոն պաշտոնապես ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը, տեղեկացնում է Ria.ru-ն: Նրա երդման արարողությունը կայացել է, և կպաշտոնավարի 2013-2019 ժամանակահատվածում: Մադուրոն Սահմանադրությունը ձեռքին երդվել է հավատարիմ լինել իր ազգին և երկրին, իսկ նրա կողքին դրված են եղել Սիմոն Բոլիվարի և Ուգո Չավեսի դիմանկարները:

«Ես այսօր երդվում եմ Սիմոն Բոլիվարի, Աստծու, Վենեսուելայի ժողովրդի անունով և Ուգո Չավեսի պայծառ հիշատակով, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում կկատարեմ Սահմանադրությամբ և պետության օրենքներով սահմանված պարտականությունները, որպեսզի բոլորի համար կառուցեմ երջանիկ, անկախ և սոցիալիստական հայրենիք»,- ասել է Մադուրոն:

Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի նախագահ էր ընտրվել՝ հավաքելով ձայների 50.7 տոկոսը: Նրա մրցակից Էնրիկե Կապրիլեսը շատ չնչին առավելությամբ էր զիջել՝ հավաքելով ձայների 48.9 տոկոսը: Վերջինս համաձայն չէ ընտրությունների արդյունքներին և պահանջում է ձայների վերահաշվարկ իրականացնել:

Մեկնաբանել