Ռեալ – Բետիս՝ 3:1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Բետիսի» նկատմամբ և վաստակած 71 միավորով ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: «Բետիսը» 48 միավորով 7-րդն է:

Հանդիպման 45-րդ րոպեին հաշիվը բացեց «արքայական» ակումբի կիսապաշտպան Մեսութ Օզիլը: 57-րդ րոպեին նույն Օզիլի փոխանցումից հետո Քարիմ Բենզեման խփեց իր թիմի երկրորդ գնդակը: 73-րդ րոպեին Ժորժո Մոլինան 11-մետրանոց նշակետից կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելին անել «Բետիսին» չհաջողվեց, իսկ 90-րդ րոպեին Ճզիլը դրեց հանդիպման վերջակետը: «Ռեալ» – «Բետիս»՝ 3:1:

http://www.dailymotion.com/video/xz6df1_real-madrid-vs-betis-3-1-match-highlights_sport

Մեկնաբանել