Բարսելոնան դժվարությամբ հաղթեց Լևանտեին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Լա լիգայի առաջատար «Բարսելոնան» ընդունել էր «Լևանտեին»։

Տանտերերին միայն վերջին րոպեներին է հաջողվել գրավել մրցակցի դարպասը և 3 միավոր վաստակել։ Աչքի է ընկել Սեսկ Ֆաբրեգասը (84ր.)։

Այս տուրից հետո «Բարսելոնան» շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով 84 միավոր։ Նրան հաջորդում է Մադրիդի «Ռեալը»՝ 71 միավորով։

http://www.dailymotion.com/video/xz6fns_barcelona-vs-levante-1-0-cesc-fabregas_sport

Մեկնաբանել