Բետիսի հետ խաղում Ռեալի 4 ֆուտբոլիստ վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն և կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Իսպանիայի առաջնության 32րդ տուրի «Բետիսի» հետ խաղում (3։1) վնասվածք են ստացել և կարող են բաց թողնել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը, որը կայանալու է ապրիլի 24-ին Գերմանիայում։ Այս մասին հաղորդում է AS-ն։

Բրազիլացի ֆուտոլիստին պատգարակով տարել են խաղադաշտից հենց խաղասկզբում,երբ նա վնասել էր ոտնաթաթը, իսկ խորվաթը խաղացել է շուրջ մեկ ժամ և փոխարինվել ազդրի մկանային վնասվածքի պատճառով։

Բացի այդ, փոքրիկ վնասվածքներ են ստացել դարպասապահ Դիեգո Լոպեսը և հարձակվող Քարիմ Բենզեման։