Լուսանկարը՝ www.ibtimes.co.uk կայքից:
Իրանի նավթի նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել, որ Թեհրանը բանակցություններ է վարում Հյուսիսային Կորեայի հետ վերջինիս իրանական նավթ վաճառելու շուրջ, հաղորդում է BBC-ն։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ է սահմանել նրանց միջուակային ծրագրերի համար: ԱՄՆ-ը և Եվրոպական Միությունը դադարեցրել են իրանական նավթի գնումը: Բացի այդ, Վաշինգտոնը ճնշում է գործադրում ասիական այն երկրների վրա, որ նրանք նույնպես միանան Իրանի դեմ պատժամիջոցներին:
Հյուսիսային Կորեայի և Իրանի համագործակցությունը չի սահմանափակվում միայն միջուկային տեխնոլոգիաներով: 1990-ական թվականներին Հյուսիսային Կորեան Իրանին զենք մատակարարող հիմնական երկրներից էր: