Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Իտալական ակումբ

Հեղիանակավոր ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Ա Սերիա։

«Տաղանդներ ունեմ, ում կարող եմ առաջարկել իտալական ակումբներին։ Կապվել եմ Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցչի հետ, ուստի նա կարող է տեղափոխվել Իտալիա»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով են հետաքրքրվում մի շարք անգլիական գրանդեր։