Fitch-ը իջեցրել է Մեծ Բրիտանիայի վարկանիշը

Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը մեկ աստիճանով իջեցրել է Մեծ Բրիտանիայի վարկային վարկանիշը՝ ААА-ից АА+՝ կայուն կանխատեսմամբ, ասվում է գործակալության մամլո հաղորդագրությունում:

Երկու ամիս առաջ միջազգային վարկանշային մեկ այլ գործակալություն՝ Moody’s-ը, ևս իջեցրել է Լոնդոնի վարկանիշը մինչև Аа1:

Standard&Poor’s գործակալությունը դեռևս անփոփոխ է թողել Մեծ Բրիտանիայի վարկային բարձրագույն վարկանիշը՝ պահպանելով բացասական կանխատեսումը, որը վկայում է մոտ ապագայում վարկանիշի իջեցման հավանականության մասիսն:

Fitch-ը Մեծ Բրիտանիայի օտարերկրյա արժույթով թողարկողի կարճաժամկետ վարկանիշը պահպանել է F1+ մակարդակում, տեղական արժույթով թողարկողինը առաստաղային՝ ААА մակարդակում:

«Մեծ Բրիտանիայի վարկանիշների իջեցումը վկայում է տնտեսական և բյուջետային կանխատեսումների վատթարացման և գործակալության կողմից Մեծ Բրիտանիայի բյուջեի պակասուրդի և պետպարտքի միջնաժամկետ գնահատականի բարարձացման մաիսն: Չնայած վարկանիշի իջեցմանը՝ երկրի վարկային կայուն պորտֆելն արտահայատվում է АА+ վարկանիշում և կայուն կանխատեսմամբ», -ասվում է գործակալության հաղորդագրությունում:

Fitch-ի կանխատեսմամբ՝ Մեծ Բրիտանիայի կենտրոնական կառավարության համախառն պարտքը իր առավելագույն մակարդակին կհասնի 2015-2016 ֆինանսական տարում՝ կազմելով ՀՆԱ-ի 101%, որը համարժեք է ընդհանուր պետպարտքի ՀՆԱ-ի 80%-ին: Պարտքի աստիճանական նվազումը կսկսի 2017-2018 ֆինանսական տարում: Ավելի վաղ համախառն պարտքը կանխատեսվում է ՀՆԱ-ի 97% մակարդակում՝ ընդ որում սկսած 2016-2017թթ.: