Մարսելոն բաց կթողնի Բորուսիայի հետ 2 հանդիպումները

Մադրիդի «Ռեալի» պաշտպանՄարսելոն բուժզննում է անցել և պարզվել է, որ ֆուտբոլիստը ծնկատակի ջլի վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի «Բետիսի» հետ խաղում (3։1)։ Հաղորդում է AS-ն։

Այսպիսով, բրազիլացի ֆուտբոլիստը 3 շաբաթով շարքից դուրս է եկել, ինչը նշանակում է, որ նա բաց կթողնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայանալիք 2 հանդիպումները։

Բացի այդ, գերմանական ակումբի հետ առաջին հանդիպմանը հարցականի տակ է նաև «արքայական ակումբի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասնակցությունը, ով աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել։