Հնարավոր է՝ Ադրբեջանն ու Վրաստանը միավորեն ֆուտբոլի առաջնությունները

Ադրբեջանը մտադիր է դիտարկել Վրաստանի՝ ֆուտբոլի համատեղ առաջնության անցկացման գաղափարը, հայտարարել է Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների նախագահ Էլհան Մամեդով, հաղորդում է «Գրուզիա օնլյանը»:

«Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեզ առաջարկել է համատեղ առաջնություն անցկացնել: Սա սոսկ գաղափար է, և կողմերի միջև որևէ փոխպայամանավորվածություն չկա», -ասել է Մամեդովը:

Հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն Ադրբեջանը չի շտապում հայտնել իր պաշտոնական տեսակետը:

«Վրացիների առաջարկին ի պատասախան՝ մենք նշել ենք, որ դա ապագայի հարց է, և դեռևս լուրջ աշխատաքներ չեն տարվում: Թեև ուշագրավ գաղափար է, սակայն զգալի ծախսեր է պահանջում և կարող է մի շարք խնդիրների առջացման պատճառ դառնալ»,-նշել է Մամեդովը:

Մեկնաբանել