Apple-ը չի ընդունել Hon Hai-ի պատրաստած iPhone-ները

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հրաժարվել է թայվանական Hon Hai Precision ընկերությանը վճարել վերջինիս պատրաստած սմարթֆոնների մի մասի համար, հաղորդում է Wall Street Journal-ը` վկայակոչելով China Business-ը: Շուրջ 8 մլն սմարֆոն չի ունեցել առևտրային տեսք կամ չի համապատասխանել որակավորմանը:

Այս տեղեկատվության հաստատման դեպքում թայվանական ընկերությունը կարող է կրել մինչև $1,6 մլրդ-ի վնաս, քանի որ սմարթֆոնների ինքնարժեքը տատանվում է $150-200-ի սահմաններում:

WSJ-ը չի հաղորդում, թե հեռախոսների որ մոդելները չեն անցել Apple-ի որակի վերահսկումը: Եթե խոսքը ներկայում վաճառքի հանվող iPhone 4S և iPhone 5 սմարթֆոնների մասին է, ապա միջադեպը կարող է բացասաբար ազդել դրանց վաճառքների ցուցանիշի վրա:

Անցած եռամսյակում Apple-ն իրացրել է շուրջ 47,8 մլն սմարթֆոն: Եթե միջադեպը վերաբերում է հեռախոսների նոր մոդելներին, ապա պետք է ակնկալել նոր մոդելային շարքի մատակարարման որոշակի հետաձգումներ: Անցած եռամսյակում Hon Hai Precision-ի հասույթը կրճատվել է 19%-ով` մինչև $26,9 մլրդ:

WSJ-ի հաղորմամբ` Apple-ը պատրաստվում է iPhone-ի նոր սերնդի թողարկմանը: Վերջերս Apple-ի հիմնական գործընկերը` թայվանական Foxconn-ը, դադարեցրել էր նոր աշխատակիցների հավաքագրումը, սակայն այժմ հայտարարվել է 10 մլն նոր աշխատակիցների հավաքագրման մասին:

Foxconn-ը, ըստ ամենայնի, պատրաստվում է iPhone 5S-ի թողարկմանը: Նշենք, որ վերջին շրջանում համացանցում ավելի ակտիվ են շրջանառվում iPhone 5S-ի մոտալուտ թողարկման մասին լուրերը:

Մեկնաբանել