CEO հանդեսը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

Ռուսական CEO ամսագրի՝ Ռուսաստանի 2012թ. ամենախոշոր ընտանեկան բիզնեսների թոփ 50-ում ընդգրկվել է ծագումով հայ երեք ընտանիք՝ Խաչատուրովների, Կարապետյանների և Սարկիսովների։

Վարկանիշը գլխավորել է Գուցերիևների ընտանիքը՝ $6,22 մլրդ ընտանեկան կապիտալով: Երկրորդ հորիզոնականում Ռոտենբերգների ընտանիքն է, որի ընտանեկան կապիտալը հանդեսը գնահատել է $5,81 մլրդ։

Դանիլ և Սերգեյ Խաչատուրով եղբայրները 3-րդ հորիզոնականում են՝ 5,74 մլրդ կապիտալով։ Ընդ որում՝ նախորդ վարկանիշի համեմատ նրանք դիրքերը բարելավել են երկու հորիզոնականով։

Կարապետյանների ընտանիքը (Սամվել և Էթերի Կարապետյաններ, Վասպուրակ և Վահրամ Պողոսյաններ) վարկանիշի 6-րդ հորիզոնականում են՝ $2,94 մլրդ կապիտալով: Նրանք ևս նախորդ վարկանիշի համեմատ դիրքերը բարելավել են երկու հորիզոնականով։

Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները՝ $2,66 մլրդ-ով, նախորդ վարկանիշի համեմատ վեց հորիզոնական նահանջ են արձանագրել՝ հանգրվանելով 8-րդ հորիզոնականում։

Ռուսաստանի ամենահարուստ 50 ընտանիքների կապիտալը 2010-ից ի վեր աճել է 66%-ով՝ կազմելով $70,58 մլրդ: Ընտանեկան հարստությունների աճի դինամիկան 2011-ի համեմատ կազմել է 15%: Ըստ վարկանիշի հեղինակների՝ ռուսական «միջին բիզնես կլանը» ավելի արդյունավետ է տնօրինում կապիտալը՝ ռուս անհատ միջին միլիարդատիրոջ համեմատ։

Վարկանիշի առաջին տասնյակում ընդգրկվածների ընդհանուր կապիտալը $38,65 մլրդ է: Ընդ որում՝ գերակշռում են դեվելոփերային, բազմապրոֆիլ հոլդինգային և առևտրային ակտիվները։

2011-ի վարկանիշի առաջատար Անանևները այս տարի չեն ընդգրկվել լավագույն եռյակում՝ հանգրվանելով 4-րդ հորիզոնականում: Վերջիններս հիմնական ակտիվը՝ «Պրոմսվյազբանկը», թեև հավակնում է Ռուսաստանի երրորդ ամենախոշոր մասնավոր բանկի տիտղոսին (ըստ ակտիվների ծավալի), սակայն հանդեսը ոչ հանրային ընկերությունների գնահատման հարցում կողմնորոշիչ է ընդունել առաջին հերթին բորսայական գնահատականները։ Վարկանիշի հեղինակների կարծիքով՝ ռուսական մասնավոր բանկերն այժմ մեծ պահանջարկ չունեն, ներդրողները նախընտրում են հիմնականում «Սբերբանկը»։

Վարկանիշում, ընդհանուր առմամբ, ընդգրկված է 134 սեփականատեր, որոնց միջին տարիքը 49 է։

Ռուսաստանի խոշորագույն ընտանեկան բիզնեսների թոփ-10-ը՝ ըստ CEO-ի

Տեղը 2012թ.

Տեղը 2011թ.

Ընտանիքը

Ընդհանուր կապիտալը ($, մլրդ)

Կապիտալի փոփոխությունը ($, մլրդ)

Հիմնական ակտիվը

1

1

Գուցերիևներ

6,22

0,42

«Ռուսնեֆտ»,«Բինբանկ»

2

1

Ռոտենբերգներ

5,81

2,31

«Ստրոյգազմոնտաժ», «ՍՄՊ բանկ», «Մոստոտրեստ»

3

5

Խաչատուրովներ

5,74

3,54

«Ռոսգոսստրախ», «ՌԳՍ բանկ»

4

-3

Անանևներ

4,86

-1,64

«Պրոմսվյազբանկ»

5

4

Զուբիցկիներ

2,97

0,79

«Կոկս» արդյունաբերական-մետաղագործական հոլդինգ

6

8

Կարապետյաններ

2,94

1,66

«Տաշիր» խումբ

7

-1

Մուցոևներ

2,75

0,05

«Ռեգիոններ» խումբ

8

2

Սարկիսովներ

2,66

0,66

«Ռեսո գարանտիա»

9

-4

Մագոմեդովներ

2,59

-0,41

«Սումմա կապիտալ», «Նացբիզնեսբանկ»

10

3

Գրիդիններ

2,11

0,73

«Սիբիրսկիյ դելովոյ սոյուզ»