ՖԻՖԱ-ն մահապատիժների հարցով զգուշացրել է Իրանին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) զգուշացրել է Իրանին մարզադաշտերում մահապատիժների իրականացման հարցով: Այս մասին հայտարարել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալի Քեֆաշիյանը:
Նրա խոսքով՝ իր գլխավորած կառույցը ՖԻՖԱ-ից նամակ է ստացել, որում բացատրություն է պահանջվում Իրանի քաղաքներից մեկի մարզադաշտում երկու ամիս առաջ իրականացված մահապատժի հրացով: Ավելին՝ ՖԻՖԱ-ն պահանջել է, որ նման դեպքերը աևյլս չկրկնվեն: Քեֆաշիյանի խոսքով՝ նամակն ուղարկվել է համապատասխան մարմիններին: