Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2013թ. աճը դանդաղ և անհամաչափ կլինի. ՀԲ

Համաշախարհային բանկը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում 2013թ. կանխատեսել է միջինը 2,9%՝ 2012-ի աճի 2,5% միջին տեմպերի համեմատ, ասվում է բանկի մամլո հաղորդագրությունում:

Ըստ ՀԲ-ի՝ տարածաշրջանների երկրներում տնտեսության վերականգնումը աշխարհի մյուս երկրների համեմատ նախկինի պես դանդաղ կլինի: Բացի այդ՝ այն աճը անհամաչափ կլինի: Ընդ որում՝ տարածաշրջանի արևմուտքում աճի տեմպերը ավելի ցածր կլինեն, քան արևելքում:

ՀԲ-ն ԱՊՀ երկրներում 2013-ի համար 3,5% աճ է կանխատեսում, ընդ որում՝Հայաստանում կանխատեսում է 5% (ԱՄՀ կանխատեսումը 4,3%, կառավարությունը՝ բյուջեի հիմքում դրել է 6,2% ցուցանիշը), Վրաստանում՝ 5%, Ադրբեջան 4,8%, Թուրքիա՝ 4% և Ռուսաստան՝ 3,3% տնտեսկան աճ: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաև Բալկանյան թերկաղզու արևմտյան մասում աճը կշարունակի ցածր մնալ՝ 1,2%, և աննշան կգերազանցի 2012-ի ցուցանիշը՝ 0,9%:

Զեկույցի համաձայն՝ ճգնժամից ի վեր՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում,՝ բացառությամբ Թուրքիայի, պետպարտքի մակարդակը աճել է: Պետպարքտի միջին մակարդակը այս երկրներում և Բալկանյան թերկղզու արևմտյան մասում 2012թ. կազմել է 45,5%՝ 2008թ. 28,3%-ի համեմատ: Ավելին՝ մի շարք երկրներում պետպարտքը վտանգավոր մակարդակում է: Այսպես՝ Հունագարիայում այն կազմում է 76%, Ալբանիայում 62%, Լեհաստանում՝ 56%, Սերբիայում 54%, Խորվաթիայում և Սլովենիայում 53%:

Ըստ ՀԲ-ի՝ ԱՊՀ երկրներում և Թուրքիայում բանկային սեկտորում կրճատվել է չմարված վարկերի ծավալը, փոխարենը դրանք աճել են արևմտաբալականյան երկրներում, Բուլղարիայում և Ռումինիայում: Այս պայմաններում մասնավոր սեկտորին հատկացվող վարկերի ծավալը մերձբալթյան երկրներւմ շարունակում է նվազել, իսկ Կենտրոնական Ասիայի և Բալկանյան թերակղզո մյուս երկերներում, ինչպես նաև Թուրքիայում, Ուկարինայում և Բելառսւոում ստագնացիայի մեջ է: