Ադրբեջանում 4-բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի Գյանջա քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «Վեստնիկ Կավկազա» էլկտրոնային պարբերականը:

Քաղաքին հարակից տարածքում 4 բալ մագնիտուդ հզորությամբ երկու ցնցում է արձանագրվել, ավերածություններ չկան: Հիշեցնենք, որ ապրիլի 19-ի գիշերը Ադրբեջանում 4,5 բալ հզորդությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել՝ Շեքի քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Դրանք զգացվել են նաև երկրի այլ շրջաններում, մասնավորապես՝ Գաբաալայում, Մինգենչաուրում, ինչպես նաև Բաքվի որոշ թաղամասերում: Զոհեր և ավերածություններ այդ ժամանակ ևս չկային: