Թայվանական Inhon-ը ներկայացրել է գերբարակ և գերթեթև նոութբուք

Թայվանական Inhon տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է նոր` Blade 13 Carbon նոութբուքը` անվանելով այն ամենաբարակն ու ամենաթեթևն աշխարհում, հաղորդում է Engadget-ը: Սարքավորումն ունի 10,7 մմ հաստություն և կշռում է 870 գ:

Այս համեստ ցուցանիշներին Blade 13 Carbon նոութբուքը կարողացել է հասնել կորպուսի պատրաստման ընթացքում օգտագործված ածխաջրածնային մանրաթելի շնորհիվ: 12,8 մմ հաստությամբ NEC LaVie X նոութբուքից այն բարակ է 2 մմ-ով, իսկ LaVie Z-ից` թեթև 5 գ-ով:

Նշենք, որ նոր սարքավորումն ունի 13-դյույամոնց HD էկրան, Intel Core i5/i7 պրոցեսոր, 4 Գբ օպերացիոն հիշողություն, 128 Գբ կամ 256 Գբ ներկառուցվող հիշողությամբ SSD հիշողության կուտակման սարք և աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով:

Թայվանում Blade 13 Carbon նոութբուքը կարժենա մոտ $1350: Բացի այդ` Inhon ընկերությունը կառաջարկի նոութբուքի մատչելի տարբերակը` 12,6 մմ հաստությամբ և 1,2 կգ քաշով, որը կարժենա մոտ $1000: Սարքավորման երկու մոդելներն էլ վաճառքի կհանվեն 2013թ. հունիսին: Այլ երկրներում դրանց վաճառքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Մեկնաբանել