Ծեծել են ՀԱԿ-ի երիտասարդներին

Ապրիլի 22-ի երեկոյան ծեծի են ենթարկվել ՀԱԿ երիտասարդները՝ Աջափնյակում Երևանի ավագանու քարոզարշավ իրականացնելիս:

ՍիվիլՆեթի հետ զրույցում ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը նշեց, որ քարոզարշավ իրականցնող երիտասարդ տղաների ու աղջիկների վրա անսպասելի հարձակվել է շուրջ 15 տղաներից բաղկացած խումբ. պահանջել են հեռանալ տարածքից՝ ասելով. «Էս հանրապետականի տարածքն ա»:

«Հատկապես տուժել է տղաներից մեկը՝ Ավիկ Հախվերդյանը. Հանրապետական հիվանդանոցում նրա գլխին անհրաժեշտ է եղել երեք կար դնել: Մյուսներն այս պահին ոստիկանությունում [Մաշտոցի բաժնում] ցուցմունք են տալիս»,- նշեց Մուսինյանը:

Լուսանկարը՝ «Ա1+»-ի