Կադիրովը ծեծել է սպորտի նախարարին

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ռինգում «պատժել» է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար Սալամբեկ Իսմայիլովին՝ նախարարության շենքի անբավարար վիճակի համար: Այս մասին հաղորդում է ռուսական RBC-ն՝ վկայակոչելով Չեչնիայի առաջնորդի` Instagram-ում արված գրառումը:

«Մեր երկխոսության (ավելի ճիշտ` մենամարտի) ընթացքում ես նուրբ և թեթև աջ ու ձախ հարվածներով հասկացրի նրան, որ պետք է գլխով աշխատել: Նախարարն իր սխալները սկսել է ուղղել արդեն այսօր երեկոյան, այդ պատճառով ես, ամեն դեպքում, թույլ տվեցի նրան սաղավարտ կրել: Չէ՞ որ վաղը նա աշխատանքի պետք է գնա»,- երեքշաբթի գիշերը գրել է Կադիրովը:

Ապրիլի 22-ին Կադիրովն այցելել էր Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարություն և դժգոհ էր մնացել շենքի «հին տեսքից»:

«Երկու շաբաթվա ընթացքում այստեղ պետք է ավարտված լինի կապիտալ վերանորոգումը, իսկ նախարարը երեկոյան կլինի իմ մենամարտի գործընկերը, ընդ որում` առանց պաշտպանիչ սաղավարտի»,- հավելել է Կադիրովը:

Մեկնաբանել