Պայթյուն՝ Լիբիայում Ֆրանսիական դեսպանատան մոտ

Լիբիական Տրիպոլիում՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ, ականապատ ավտոմեքենա է պայթել, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Լիբիայի իշխանությունները։

Պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել դեսպանատան անվտանգության երկու աշխատակից, շինության մի մասը խիստ վնասվել է։

Առայժմ որևէ մեկը պայթյունի համար պատասխանատվությունն իր վրա չի վերցրել։